Մանկավարժության ճամբարներ

Հունիսի 19-30

Նախագիծ

Մանկավարժության հունիսյան ճամբարը բաց է՝ կազմված մանկավարժների (կրթահամալիրի և հանրապետության այլ դպրոցների), մանկավարժ աշխատել ցանկացողների խառը ջոկատներից:

Մանկավարժության ճամբարը կազմակերպվում է հունիսի 19-ից հունիսի  30-ը։  Ոչ կրթահամալիրցին մասնակցության համար լրացնում է հայտը: Հանրապետության հանրակրթական դպրոցներից գործուղված մասնակիցները կարող են օգտվել կրթական փոխանակումների ծառայությունից։ Այլ մասնակիցների համար ուղեգրի արժեքը՝ 15 000 դրամ է։

Մանկավարժության ճամբարը կազմակերպվում է ջոկատներով.

  • մասնագիտական ջոկատներ՝ դասվարների, մայրենի, օտար լեզուներ դասավանդողների, մաթեմատիկոսների, բնագետների, հասարակագետների, մարզիչների, երաժշտություն-պար դասավանդողների, դիզայն-տեխնոլոգների.
  • ուսումնական այլ նախագծերով կազմված։

Ճամբարում գործունեության ուղղություններն են.

  • Ընդհանուր պարապմունք
  • Ուսումնական նախագծեր
    – առարկայական՝ ուսումնական տարվա ամփոփում (հաջողություններ-ձեռքբերումներ, լուծելիք խնդիրներ), մեթոդական ուղեցույցների ժողովածու, 2017-2018-ի ուսումնական օրացույց, այլ մշակումներ
    – ուսումնական այլ նախագծեր
  • Մարզական գործունեություն
    լող
    հեծանիվ
    մարմնամարզություն
  • Դասընթացներ, այլ պարապմունքներ, այլ ուսումնական աշխատանք
  • Ուսումնական քայլարշավ
  • Երկօրյա-եռօրյա ճամփորդություն:

Մանկավարժության ճամբարը կազմակերպվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարածքում: Ճամբարի մասնակիցն ունենում է մարզահագուստ, լողազգեստ, անհատական նեթբուք-նոթբուք կամ համարժեք այլ թվային գործիք: Անհրաժեշտության դեպքում մասնակիցները կարող են օգտվել կրթահամալիրի թվային միջոցներից։

Մարզերից եկողները սահմանված կարգով կարող են օգտվել կրթահամալիրի կացարաններից:

Մանկավարժության ճամբարի աշխատակարգ

9.00 – 9.30 – մարզական պարապմունք
9.45-10.15 – ընդհանուր պարապմունք
10.30 – 12.30 – ուսումնական նախագծերի իրականացում
12.30 -13.00 – ընդմիջում
13.00-15.00 – դասընթացներ, այլ պարապմունքներ, այլ ուսումնական աշխատանք

Ջոկատի ղեկավարները կրթահամալիրի մասնագիտական խմբերի ղեկավարներն են, նրանց ներկայացմամբ՝ մասնագինտական խմբի այլ անդամ, ճամբարային ջոկատի ուսումնական նախագիծ ներկայացրած մանկավարժական այլ աշխատողներ։ Ջոկատներում իրականացվող նախագծերը, դասընթացները, այլ ուսումնական պարապմունքները հաստատվում են կրթահամալիրի մասնաժողովի հունիսի 6-ի նիստում։

Ջոկատի ղեկավարը.

  • Ներկայացնում է ջոկատի 10-օրյա գործունեության ծրագիր, աշխատակարգ։
  • Ծրագրի իրականացումը կազմակերպում է նախագծային-բլոգային ուսուցման մեթոդներով։
  • Գրանցում է ճամբարին դասավանդողի մասնակցությունը։
  • Ներկայացնում է ծրագրի արդյունքները։

Ջոկատի մասնակիցը.

  • Իր ուսումնական բլոգում բացում է մանկավարժության ճամբարի էջ, որտեղ հրապարակում է իր գործունեության արդյունքները։
  • Արձագանքում է գործընկերների գործունեությանը, մասնակցում է հեռավար-առցանց քննարկումների։
  • Լուսաբանում է ուսումնական ճամբարը իր բլոգում։

Դասընթացներ, պարապմունքներ, այլ ուսումնական աշխատանք.

  •  2-4 տարեկանների մանկավարժական աշխատողների, ուսանողների երաժշտական լաբորատորիա
  • Մանկավարժական աշխատողների անգլերենի պարապմունք
  • «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի պարապմունք
  • Մանկավարժական աշխատողների ֆիզիոթերապիայի պարապմունք
  • Գրական ակումբ
  • Անհատական պլանով այլ ուսումնական աշխատանք